Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շարունակվում է վերջին պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ անցած շրջաններում նոր զորամասերի ստեղծումը։
Մոդուլային տիպի երկու նոր զորամասեր են բացվել Խոջավենդի շրջանում, որը, ըստ Ադրբեջանի 1991 թվականի վարչատարածքային բաժանման, ընդգրկում է նախկին ԼՂԻՄ-ի Մարտունու եւ Հադրութի շրջանները։
Ըստ APA գործակալության՝ նորաստեղծ զորամասերի բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Մայիս Բարխուդարովը։