Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ արտգործնախարար Յաիր Լապիդը եւ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Երուսաղեմում բանակցությունների ժամանակ խոր մտահոգություն են հայտնել Թուրքիայի՝ Վարոշա քաղաքի կարգավիճակը փոխելու մտադրության առնչությամբ:
«Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիպրոսի Վարոշայի շրջանում Թուրքիայի ձեռնարկած քայլերն ու դրանք խիստ մտահոգիչ համարել»,- նշված է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային ու էներգետիկ հարցեր, ինչպես նաեւ Իսրայել-ԵՄ հարաբերությունները: