Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված եւ ինքնաբացարկ հայտնած թեկնածուների վերջնական ցանկը:
Ինքնաբացարկ է հայտարարել 20 պատգամավորական թեկնածու․ 17-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», 3-ը՝ «Հայաստան» դաշինքից։
ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 21-ն էր՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել է, որ պատգամավորական մանդատները վերցնելու որոշում է ընդունել։