Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով պատվիրակությունների հանդիպումը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի եւ կազմակերպչական ապահովման վարչությունը հայտնել է, որ կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019-ի հոկտեմբերին կնքված ժամանակավոր համաձայնագրին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնեւը հայտնել է, որ ձեռք են բերվել փոխգործակցության նոր խնդիրների քննարկման վերաբերյալ պայմանավորվածություններ, որոնք առնչվում են ապրանքային ծածկույթի ընդլայնմանը, արդյունաբերական համագործակցության աջակցմանը, պետական գնումների թափանցիկության ավելացմանը:
Համաձայնագրի կնքման շուրջ առաջին ամբողջական ձեւաչափով բանակցությունները կանցկացվեն սեպտեմբերին։