ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Միացյալ Նահանգներին չի առաջարկել օգտվել Կենտրոնական Ասիայի իր ռազմակայաններից, ինչպես պնդում են որոշ լրատվամիջոցներ:
«Առանց մեր դաշնակիցներին տեղյակ պահելու մենք ամերիկացիներին չենք հրավիրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մաս կազմող ռազմակայաններ»,- շեշտել է Լավրովը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների ժնեւյան հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը ամերիկյան կողմին առաջարկել էր օգտվել Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գտնվող ռուսական ռազմակայանների կարողություններից։