Ռուսաստանը ներկայացրել է «Սուխոյ» կոնստրուկտորական բյուրոյի ստեղծած հինգերորդ սերնդի նոր կործանիչը։ Ինքնաթիռը ներկայացվել է Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում, MAKS-2021 միջազգային ավիացիոն ցուցահանդեսին։
Checkmate («Շախ եւ մատ») աշխատանքային անվամբ ռազմական օդանավը թեթեւ մարտավարական կործանիչ է։ Ռուսաստանցի մասնագետները նշել են, որ սպառազինությունների միջազգային շուկայում այն կարող է համարվել ամերիկյան F-35 ռազմական օդանավի հիմնական մրցակիցը։
Կործանիչը կարժենա 25-30 միլիոն դոլար։ Մոսկվան ակնկալում է, որ Checkmate-ի համեմատաբար ցածր գնի եւ շահագործման ցածր ծախսերի շնորհիվ այն մեծ պահանջարկ կունենա հատկապես երրորդ աշխարհի պետություններում՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Կործանիչն առաջին թռիչքը կիրականացնի 2023-ին։ Սերիական արտադրությունը կմեկնարկի 2026-ին։