Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ համաժողովում որոշում է ընդունվել, որ 2032-ի Ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն ավստրալական Բրիսբեն քաղաքում: Բրիսբենը ՄՕԿ-ին հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր։
Տոկիոյի 32-րդ Ամառային օլիմպիական խաղերից հետո 2024-ին Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում, 2028-ին՝ Լոս Անջելեսում:
Ավստրալիան Օլիմպիական խաղերը իր հարկի տակ ընդունել է միայն երկու անգամ: 1956-ին Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը Մելբուռնն էր, 2000-ի խաղերն անցկացվեցին Սիդնեյում: