Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով պետական գույքի մասնավորեցմանը վերաբերող նախագահական լիազորությունների կեսը փոխանցվում է կառավարությանը եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:
«Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ԲԲԸ-ների սեփականաշնորհման ընթացքում թողարկված բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումների էմիսիայի համաձայնեցման ֆունկցիաները պետության ղեկավարից փոխանցվել են կառավարությանը»,- ասված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ: