Իտալիայի կառավարությունը որոշել է սահմանափակումներ մտցնել այն անձանց նկատմամբ, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Կարգելվի նրանց մուտքը փակ տարածքներում գործող ռեստորաններ, գիշերային ակումբներ ու մարզադահլիճներ։
Նոր պահանջներ կսահմանվեն գնացքներից ու ներքին չվերթներից օգտվելու համար․ ուղեւորները պետք է ունենան կա՛մ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, կա՛մ պատվաստման հավաստագիր։
Իտալիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է. վարակի զոհ է դարձել ավելի քան 127000 մարդ։ Այնուհանդերձ, երկրում չափահաս բնակչության 40 տոկոսը, ըստ պաշտոնական տվյալների, դեռեւս չի պատվաստվել։