Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայում։ Նախօրեին տրանսպորտային օդանավերով Տաջիկստանում գտնվող «Հիսար» ռազմական օդանավակայան է տեղափոխվել ռուսական զրահատեխնիկայի հերթական խմբաքանակը։
Ռուսաստանի բանակի Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի անձնակազմին փոխանցված 17 արդիականացված հետեւակի մարտական մեքենաները (БМП-2М) մասնակցելու են Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի համատեղ զորավարժություններին։
Եռակողմ հնգօրյա զորախաղերը մեկնարկելու են օգոստոսի 5-ին Տաջիկստանի Խաթլոնի մարզի «Հարբ-Մայդոն» զորավարժարանում։