Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել եւ տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող եւս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն:
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020-ի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021-ի հուլիսի 23-ը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: