ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին՝ 23:00-ի սահմանում, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մտնելու փորձը:
Հուլիսի 24-ի գիշերը եւ առավոտյան 09:00-ի դրությամբ, ըստ հայկական ռազմական գերատեսչության, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին բոլոր ուղղություններով հարաբերականորեն կայուն է: