Tunis Afrique Presse-ը հայտնել է, որ Թունիսի իշխանությունները վեց ամսով երկարացրել են 2015-ի նոյեմբերից երկրում հայտարարված արտակարգ դրությունը:
Նախագահի հրամանագրով երկրում արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչեւ 2022-ի հունվարի 19-ը:
Թունիսում արտակարգ դրությունը գործում է 2015-ի նոյեմբերի 24-ից, երբ ահաբեկիչները թիրախավորել էին նախագահի անվտանգության մեքենաներից մեկը: Թունիսի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչության հետեւանքով մահացել է 12 մարդ, 16-ը վիրավորվել է: