Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ վարչական տարածքում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորված Արման Աթասյանի վիճակը ծայրահեղ ծանր է։
ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը Հ1-ին հայտնել է, որ առավոտյան 8:00-ին վիրահատությունից հետո զինվորը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վնասվել են զինծառայողի հաստ ու բարակ աղիքները, բժիշկները հեռացրել են նրա ձախ երիկամը:
Հրաձգության ժամանակ վիրավորված մյուս՝ պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի ու Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է։