Վրաստանի ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ այցի նպատակը վրաց-հայկական պետական սահմանին վերաբերող հարցեր քննարկելն ու երկկողմ համագործակցությունը զարգացնելն է: Քննարկվել են նաեւ սահմանային ոլորտում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: