ՌԴ իշխանությունները մերժել են Կոմունիստական կուսակցության առաջատար թեկնածուի գրանցումը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններում:
ԿԸՀ-ն պնդել է, որ 2018-ի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված եւ քվեների ավելի քան 11 տոկոսը ստացած գործարար Պավել Գրուդինինն այս անգամ չի կարող մասնակցել Պետդումայի ընտրություններին, քանի որ ակտիվներ ունի արտերկրում:
Պավել Գրուդինինն ու Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը ԿԸՀ-ի որոշումը քաղաքական են որակել եւ մտադիր են այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր մի շարք այլ ընդդիմադիր թեկնածուների գրանցումը, որոնց մեծ մասն աջակցում էր Կրեմլի քննադատ, այժմ ազատազրկված Ալեքսեյ Նավալնիին: