Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի՝ ՄԱԿ-ի նախկին ղեկավար Պան Գի Մունը (2007-2017) հայտարարել է, թե մարդկությունը չի կարող հաղթահարել կորոնավիրուսը, քանի որ փորձում է ոչնչացնել հետեւանքները, ոչ թե բուն պատճառը:
ՄԱԿ-ի նախկին ղեկավարը կորոնավիրուսի համավարակի պատճառը համարում է գլոբալ տաքացումը, որը բխում է մարդկության ագահությունից։
Չինաստանի Չանշա քաղաքում մեկնարկած բնապահպանական հարցերին նվիրված համաժողովում Պան Գի Մունը նշել է, որ կորոնավիրուսը կարելի է հաղթել, բայց ապագայում մարդկությունը կրկին կկանգնի նման մարտահրավերի առաջ, քանի որ պետք է պայքարել հիվանդության սկզբնական պատճառի դեմ:
Պան Գի Մունը նշել է, որ սեփական աչքերով է տեսել՝ ինչպես է հալչում սառույցը, եւ բարձրանում ծովի մակարդակը։ Այս ամենը ափամերձ քաղաքների համար ողբերգությամբ կավարտվի։
Ըստ նրա՝ ապագայի համար պատասխանատու են հիմնականում արտանետումների հիմնական աղբյուր ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան ու եվրոպական երկրները, որոնք խոստացել են մինչեւ 2050-2060 թվականներն ամբողջությամբ վերացնել արտանետումները: