Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Դավիթ Դավթյանին եւ Գեւորգ Սուջյանին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ (լրտեսություն), 228-րդ (ապօրինի զենքի ձեռքբերում կամ կրում), 279-րդ (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: