Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե պաշտոնական «Երեւանը չի արձագանքում խաղաղ համաձայնագրի կնքման՝ Բաքվի կոչերին»։
Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում հարատեւ խաղաղության ապահովմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր է գործադրում, ձեռնարկում խաղաղ համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ քայլերը, մինչդեռ Հայաստանը, «ցավոք, այս հարցում կառուցողական դիրքորոշում չի դրսեւորում»։
Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի հետ Բաքվում համատեղ ասուլիսում Բայրամովն ասել է, որ նման վերաբերմունքը «հարված է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին»։
«Իրավիճակը ճիշտ օգտագործելու եւ միջազգային օրենքները պահպանելու դեպքում հնարավոր կլինի տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատել»,- եզրափակել է Ադրբեջանի արտգործնախարարը։