Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են եւս 3 աճյուն:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:
Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչեւ 2021-ի հունիսի 21-ը ներառյալ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1583 աճյուն, որոնցից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: