Առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանի հրամանով շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել Երեւան-Սեւան-Երեւան գերծանրաբեռնված մայրուղում։
Կոտայքի մարզի «Աբովյան», «Չարենցավան», «Հրազդան» եւ Գեղարքունիքի մարզի «Սեւան» բժշկական կենտրոնների մասնակցությամբ 4 կետերում մինչեւ սեպտեմբերի 5-ը ներառյալ սահմանվել է շտապ բուժօգնության ծառայությունների հերթապահություն:
Շտապօգնության հերթապահությունը կգործի ամեն ուրբաթ՝ 16:00-22:00-ն, շաբաթ եւ կիրակի՝ 08:00-22:00-ն։