ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանը հուլիսի 27-ի առավոտյան մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել հուլիսի 20-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանի հետ: