ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է հուլիսի 26-ից ԱՄՆ տարածքում գտնվելու օրինական հիմքեր չունեցող՝ ապօրինի ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին:
Իշխանությունները նաեւ հորդորել են չփորձել ապօրինի կերպով ներթափանցել Միացյալ Նահանգներ: Զգուշացվել է, որ այդ գործողությունները վտանգավոր են եւ կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետեւանքների ապօրինի կարգով ԱՄՆ ներթափանցել փորձողների համար:
Գերատեսչությունն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմն աշխատում է անվտանգ, համակարգված եւ մարդասիրական ներգաղթային համակարգի ստեղծման ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործող վարչակարգը վերջին ժամանակներս ենթարկվել է խիստ քննադատության՝ Մեքսիկայից ԱՄՆ անօրինական ներթափանցելու փորձ անող մարդկանց վիթխարի ներհոսքի պատճառով:
Քաղաքական ընդդիմախոսները պնդում են, որ այժմյան իրավիճակը անօրինական ներգաղթի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց մեղմ մոտեցման հետեւանք է:
Միացյալ Նահանգների իշխանություններին քննադատում են նաեւ դեռահաս ներգաղթյալներին երեխաների համար անհամապատասխան պայմաններում պահելու համար: