Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ռուսական օդատիեզերական ուժերը «Զվենո-3Ս» նախագծի շրջանակում Իլ-96-400-Մ-ի հիմքով երկու օդային հրամանատարական կետ կստանան: Դրանցից մեկի արտադրությունն արդեն ընթացքի մեջ է։ Հեռանկարում չի բացառվում կառավարման երրորդ օդային կետի պատվերը։
Օդանավի ռադիոհամալրման շնորհիվ 6 հազար կիլոմետր շառավիղով հրամանները կհասցվեն զորքերին՝ ռազմավարական ավիացիային, հրթիռների շարժական եւ հանքային արձակման կայանքներին, ռազմավարական միջուկային զենք կրող սուզանավերին եւ այլն։
«Դատաստանի օրվա» ինքնաթիռները կփոխարինեն գործող ուղեւորատար Իլ-86-ի հիման վրա ստեղծված Իլ-80-ներին։ Նոր Իլ-96-ների հեռաթռիչքը նախորդի համեմատ կրկնակի մեծ կլինի։
Ինքնաթիռները նախատեսված են երկրի բարձրագույն ղեկավարության անհապաղ տարհանման եւ զորքերի հեռավար կառավարման համար՝ ցամաքային եւ արբանյակային ենթակառուցվածքի ոչնչացման դեպքում:
Ինքնաթիռները կարող են վերալիցքավորել օդում: Թռիչքի ընթացքում «Դատաստանի օրվա» ինքնաթիռներին կուղեկցեն կործանիչները։