Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել եւ տարհանել են եւս մեկ հայ զինծառայողի աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020-ի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021-ի հուլիսի 27-ը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնումների ժամանակ հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:
Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի։