ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ օրերս դեսպան Թրեյսին հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ քննարկելու ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը։ Դեսպանատունն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարեւորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը։
Սփյուռքի հանձնակատարի գլխավոր գրասենյակը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան եւ հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ Հայաստանում Սփյուռքի տարաբնույթ հումանիտար ծրագրերը:
«Մենք լիահույս ենք, որ գրասենյակի եւ ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կշարունակի խորանալ»,- ընդգծված է գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ: