ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բացառում է Թուրքիայի հետ գործարքը՝ Ղրիմի ճանաչման դիմաց Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու տարբերակով: Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի տարածքները չեն կարող որեւէ գործարքի առարկա լինել եւ երբեք չեն լինի:
Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը պնդել էր, թե Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնություն պետք է կնքեն Ղրիմի եւ Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ, եւ Ռուսաստանը պետք է առաջնորդի Հյուսիսային Կիպրոսի ճանաչման շարժումը: Ի պատասխան այդ պնդման՝ Պեսկովն ընդգծել է, որ դա «հարգարժան թուրք պրոֆեսորի» տեսակետն է, ոչ թե պաշտոնական Անկարայի: