Բաքվում հուլիսի 27-ին տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Հանդիպմանն Ալիեւն ընդգծել է, որ Շենթոփի այցը կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները: Ալիեւը կարեւորել է թուրքական պատվիրակության Շուշի կատարելիք այցը։ Նա շեշտել է, որ հունիսին երկու երկրների միջեւ ստորագրված «Շուշիի հռչակագիրը» երկկողմ հարաբերություններն էլ բարձր մակարդակի է հասցրել:
Բաքվում հուլիսի 27-ին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահների մակարդակով առաջիկա եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվելու է «Բաքվի հռչակագիրը»: Հռչակագրի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվել։
Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 29-ին կայցելի Շուշի։