ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գեւորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը եւ շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին։
Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։