Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվում հուլիսի 28-ին շարունակվել է հայ գերիներ Դավիթ Դավթյանի եւ Գեւորգ Սուջյանի շինծու գործով դատավարությունը, որոնց Ադրբեջանը մեղադրում է «լրտեսության եւ սահմանը ապօրինի հատելու մեջ»:
Մեղադրողը հայ ռազմագերիների համար պահանջել է 16 տարվա ազատազրկում: Նիստը շարունակվում է: