ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ-ի նախագահությունը:
Նա հիշեցրել է, որ մայիսի 12-ի իրադարձություններից հետո ՀԱՊԿ-ում գործընթաց կա, եւ ՀՀ-ն շարունակելու է օգտագործել իրեն հասու գործիքակազմը։
«Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք պետք է տա այս իրավիճակներին, որովհետեւ դա ՀԱՊԿ-ի պարտավորությունն է»,- շեշտել է պատգամավորը։