Ուկրաինան, Միացյալ Նահանգները, Լեհաստանն ու Լիտվան համատեղ զորավարժություններ են անցկացնում Լվովի շրջանում։
Հուլիսի 17-30-ն անցկացվող զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1200 զինծառայող, ներգրավված են 200 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ հարվածային ուղղաթիռներ։
Նախօրեին անցկացված գործողություններում նրանք խոցել են պայմանական հակառակորդի թիրախները։
Ըստ Ուկրաինայի օդադեսանտային ուժերի հրամանատար Եվգենի Մոյսյուկի՝ մարտավարական մի շարք գործողություններով գործընկերները դրսեւորել են պատրաստվածության բարձր մակարդակ եւ համատեղ ուժերով ագրեսիան հետ մղելու պատրաստակամություն։