Արցախի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 28-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 2 հայ զինծառայողի աճյուն։
Արցախի ՆԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը հայտնել է, որ հայտնաբերվածների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատները հայտնաբերել եւ տարհանել են 1618 աճյուն։