ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դուշանբեում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին, հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակի սրացմանն արձագանքելու նպատակով Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը հաջորդ շաբաթ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանի եւ Ուզբեկստանի տարածքում։
Ռուսաստանը լրացուցիչ զինտեխնիկա է տեղափոխում Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանային շրջանում տեղակայված ռուսական ռազմակայան Աֆղանստանում «Թալիբան» շարժման հարձակումների սկսվելուց հետո։
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Չինաստանը եւ Կենտրոնական Ասիայի չորս երկիր՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունի, որը շնորհելու մասին հուշագիրը ստորագրվել է 2016 թվականի ապրիլի 16-ին Պեկինում՝ ՇՀԿ կենտրոնակայանում։