ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Դելիում՝ Հնդկաստանի արտգործնախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսում, հայտարարել է, որ քաղաքացիական անձանց վրա թալիբների հարձակումները խիստ մտահոգիչ են։ ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ բոլոր կողմերը պետք է լուրջ վերաբերվեն խաղաղ բանակցություններին։
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանիա Ջայշանկարն իր հերթին ասել է, որ Հնդկաստանը ցանկանում է տեսնել անկախ, ինքնիշխան, ժողովրդավար եւ կայուն Աֆղանստան, որը խաղաղ կապրի ինքն իր եւ հարեւանների հետ։