Թուրքիան Վանի նահանգում` Իրանի հետ սահմանին, բետոնե պատ է կառուցում` Իրանի տարածքով աֆղան փախստականների հոսքը կանխելու նպատակով։ Թուրքիա-Իրան սահմանի ընդհանուր երկարությունը 295 կիլոմետր է։
Վանի նահանգապետ Էմին Բիլմեզը լրագրողներին ասել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է կառուցել պատի 64 կիլոմետրանոց հատվածը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երեք շաբաթներին Վանի նահանգում ավելի քան 1600 աֆղան անօրինական ներգաղթյալ է բերման ենթարկվել։