Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի տասնյակ հազարավոր դեղաչափերի նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային եւ Հայաստանին:
Ըստ Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերության՝ Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստան 27500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը: Ուկրաինա եւ Մոլդովա կուղարկվի համապատասխանաբար 131000 եւ 26500 դեղաչափ: