ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։
Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ խորհրդակցությանը ներկա են եղել ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, նախագահի` բնապահպանության եւ տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: