Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աճող լարվածությամբ:
«Մենք աճող մտահոգությամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդումներին, այդ թվում` այսօր գրանցված վերջին միջադեպի վերաբերյալ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով հուլիսի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած բախումները:
«Կողմերին հորդորում ենք զուսպ լինել, ձեռնպահ մնալ իրավիճակի սրման հանգեցնող ցանկացած գործողությունից եւ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան: