ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում ներկայում տիրող իրավիճակը ու Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ ձեւաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Ջեյհուն Բայրամովը մեղադրել է հայկական կողմին՝ պնդելով, թե Բաքուն շահագրգռված չէ լարվածության աճով եւ հանձնառու է բոլոր հարցերը կարգավորել քաղաքական ու դիվանագիտական մեթոդներով:
ԱՄՆ-ը զրույցի մասին դեռեւս տեղեկություն չի հրապարակել: