Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը, ի պատասխան Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի «Թուրքիան աֆղան փախստականների համար լավագույն վայր» բանաձեւի, նշել է, թե Թուրքիան տարածաշրջանային զանգվածային միգրացիոն ճգնաժամի պատճառով մտադիր չէ հայտնվել տուժողի կարգավիճակում:
Թուրք պաշտոնյան նշել է, թե նախ Թուրքիան Աֆղանստանին հարեւան երկիր չէ, ինչպես բխում է կանցլեր Կուրցի հայտարարությունից:
«Համաշխարհային օրակարգում հայտնված անօրինական միգրացիայի խնդրի լուծման համատեղ ջանքերի եւ համագործակցության վրա շեշտը դնելու փոխարեն «ներգաղթյալները չպետք է գան այստեղ, այլ ուրիշ տեղ պետք է գնան» մակարդակի հայտարարությունները եսասիրական են եւ օգուտ չեն բերում ոչ մեկին»,- ընդգծել է Թանժու Բիլգիչը:
Խոսնակը նշել է նաեւ, որ Թուրքիան մտադիր չէ ստանձնել տարածաշրջանային զանգվածային միգրացիաների հետեւանքների պատասխանատվությունը։
«Թուրքիան Եվրամիության սահմանների պահնորդը չէ»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը։