Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է 13 հայ ռազմագերիների վճիռը․ նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
Գերիների այս խմբին էլ մեղադրանք են առաջադրել ահաբեկչության մասով։
Դատապարտվածներն են Եղիշ Ասլանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գեւորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գեւորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը եւ Էդուարդ Կիրակոսյանը։