Քուվեյթ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը արաբական Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները չեն կարող հավերժ տեւել, գնդակը Իրանի դաշտում է, եւ ժամանակն է, որ Թեհրանը դրա վերաբերյալ վերջնական որոշում ընդունի:
Իրանի միջուկային ծրագրի կրճատման՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը 2015-ին կնքված համաձայնագիր է մի կողմից Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ։
Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում Իրանը պիտի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, իսկ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն վերացնեն պատժամիջոցները։
2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը 2019-ին հրաժարվեց համաձայնագրի երկու կետերը կատարելուց՝ նույն տարվա նոյեմբերից վերսկսելով ուրանի հարստացումը։