Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարվածությանը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնության վերսկսված էսկալացիան խոր մտահոգություն է առաջացնում։ Գերմանիան կողմերին հորդորում է վերականգնել հրադադարի ռեժիմը եւ ուժերի սահմաններում անել ամեն ինչ մարդկանց կյանքերը պաշտպանելու համար»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Մաթիաս Լյութենբերգը: