Թուրքիայում կոշտ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի կրոնական գործիչ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ համընդհանուր դժգոհության հիմք են դարձել Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի պատճառների վերաբերյալ արտահայտությունները։
Փաշազադեն մասնավորապես հայտարարել է, թե այաթոլլա Ալի Խոմենեի որոշումն ու «Ղարաբաղը իսլամական հող է» խոսքերը Ադրբեջանին հաղթանակի հասցրին։ Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Իրանին՝ գրեթե չանդրադառնալով Թուրքիային։
Թուրքական Haber Global հեռուստաալիքի մեկնաբանները հիշեցրել են, որ Իրանը երբեք հստակ ադրբեջանամետ դիրքորոշում չի արտահայտել եւ թույլ է տվել, որ սպառազինություն մտնի Հայաստան, այնպես որ Ադրբեջանի ռազմական հաղթանակի գործում Թուրքիայի եւ Իրանի դերը ոչ մի դեպքում չի կարելի հավասարեցնել։
Փաշազադեի՝ Իրանի արժանիքները մեծարող հասցեին հնչած վրդովմունքի պատճառ է դարձել նաեւ այն փաստը, որ Իրանի հոգեւորականության ներկայացուցիչը պատարագ է մատուցել Շուշիում, երբ այն դեռ չէր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։