Սան Մարինոն ներկայացնող հրաձգուհի Ալեսանդրա Պերիլին հրաձգության «տրապ» մրցաձեւում զբաղեցնելով 3-րդ տեղը՝ նվաճեց օլիմպիական առաջին մեդալը։
Այսպիսով՝ 1960-ից 25 օլիմպիական խաղերի մասնակցած Սան Մարինոն դարձավ օլիմպիական խաղերի մեդալակիր ամենափոքր բնակչություն ունեցող երկիրը։
Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերում առայժմ մեդալ է նվաճել 66 երկրի ներկայացուցիչ։
Ոսկե մեդալների քանակով առաջինը Ճապոնիան է՝ 15։ Մեդալների ընդհանուր քանակով լավագույնն ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականն է՝ 37 մեդալ՝ 13 ոսկի, 14 արծաթ, 10 բրոնզ։