Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին հորդորել է հայ-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորություն պահել:
Բացի դրանից՝ անվտանգության նկատառումներով իշխանությունը խորհուրդ է տվել չերթեւեկել Իջեւան–Նոյեմբերյան քաղաքները կապող M16 / H26 մայրուղով:
Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն հուլիսի 29-ին թարմացրել է հորդորները՝ պարզաբանելով, որ վերջին 12 ամսում սահմանին ռազմական բազմաթիվ բախումներ են եղել, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվել ու տուժել:
Խորհուրդ է տրվել առհասարակ զերծ մնալ Հայաստանի տարբեր վայրեր ցանկացած այցելությունից (բացի անհրաժեշտ դեպքերից)`Քովիդ-19-ի ռիսկերի ընթացիկ գնահատումով պայմանավորված: