ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը:
«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները խիստ մտահոգիչ են: Կողմերին հորդորում եմ հիմնվել մարդասիրական վերջին քայլերի վրա եւ ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձեւով լուծելու համար»,- թվիթերյան գրառման մեջ ընդգծել է Լինդեն: