ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ 680 միլիոն եվրո կհատկացվի Սյունիքի դարպասների ամրացման եւ նոր ճանապարհների կառուցման համար:
Նախարարությունը նշել է, որ սա Եվրամիության՝ Հայաստանին հատկացվող 2.6 միլիարդ եվրոյի մի մասն է, որը ծախսվելու է սահմանային գյուղերի խնդիրների լուծման համար:
Միջոցներ կհատկացվեն նաեւ ճանապարհների նորոգման, զբոսաշրջության զարգացման, մարզի գրավչության մեծացման, գյուղատնտեսական ու էներգետիկ ծրագրերի համար: