ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ:
Մասնավորապես 11։20-11։30-ը ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան: